Գևորգ Բաբայան

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1990 թ. հունվարի 7, ք. Երևան 

Կրթություն

  • 1996-2006 թթ.  Երևանի N 108 միջնակարգ դպրոց
  • 2010-2014 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետ՝ բակալավրի աստիճան
  • 2014-2016 թթ. ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ՝ մագիստրոսի  աստիճան

Աշխատանքային գործունեություն

  • 2014-2015 թթ․  ՌԴ «Цельсий» տպարան՝ որպես տեխնոլոգ, արտադրության պետ
  • 2015-2016 թթ.  ՌԴ Ուրալ քաղաքի դաշնային համալսարան (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող
  • 2016-2018 թթ․  Լիմուշ տպագրատուն՝ որպես դիզայներ, օպերատոր
  • 2018-2020 թթ․  Աջափնյակ վարչական շրջան՝ որպես վարչական շրջանի ղեկավար։
  • 2022թ. փետրվարի 4-ից ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

Այլ տվյալներ

  • 2008-2010 թթ․ ծառայել է ԼՂՀ զինված ուժերում
  • 2020 թ․-ին մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին

Կուսակցական պատկանելություն

2016 թ․-ից  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ