Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հաշվապահական հաշվառման և ‎‎ֆինանսատնտեսական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին:

1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը։

 

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Վարչության խնդիրներն են՝

1) Կոմիտեի ամրացված գույքի առկայության և շարժի, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներով ապահովումը,

2) ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում ներտնտեսական ռեզերվների հավաքագրումը,

3) Կոմիտեի ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը,

4) գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվապահական հաշվառման վարումը,

5) մասնավորեցվող, օտարվող և վարձակալության տրամադրված գույքի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման դիմաց կատարվող վճարումների նկատմամբ հսկողության սահմանումը,

6) Կոմիտեի կարիքների համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշմամբ սահմանված դեպքերում գնումների կազմակերպումը։

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ժամանակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառումը, կազմում և ներկայացնում է Կոմիտեի եռամսյակային և տարեկան հաշվեկշիռների, դրամական հոսքերի, եկամտահարկի, սոցիալական վճարների, վիճակագրական, դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերաբերյալ հաշվետվությունները,

2) վարում է հաշվապահական հաշվառումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվությունները,

3) ձևավորում է օպերատիվ կառավարման և ղեկավարման համար անհրաժեշտ Կոմիտեի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվությունը,

4) Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջի հիման վրա կազմում է Կոմիտեի մասով հաջորդող տարվա բյուջետային հայտի նախագիծը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

5) մասնակցում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրի մշակման և ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփման աշխատանքներին,

6) մասնակցում է պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մշակմանն ու կատարելագործմանը,

7) ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման ոլորտում կատարվող ծախսերի օպտիմալացման և խնայողության վերաբերյալ,

8) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոմիտեին հատկացված գումարների ծախսերի նախահաշիվների «Քլիենտ Թրեժերի» գանձապետական համակարգի միջոցով հաստատումը, ապրանքների ձեռք բերման և ծառայությունների մատուցման համար Կոմիտեի հետ կնքված պայմանագրերի և դրանց վճարման ժամանակացույցերի մուտքագրումը համակարգ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում և այդ մասով ծախսերի կատարում՝ ըստ համապատասխան ծրագրերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտահարկի, դրոշմանիշային վճարի հաշվարկումը, հաշվետվության ներկայացումը հարկային տեսչության taxservice.am կայքի միջոցով և նշված հարկերի և վճարների փոխանցումը համակարգով, Կոմիտեի պահպանման ծախսերի հետ կապված ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման վճարման ժամանակացույցի գանձապետական համակարգ ներմուծումը և սահմանված պատասխանատու ստորաբաժանումների կողմից տրամադրված ընդունման-հանձնման արձանագրությունների և դրական եզրակացությունների առկայության դեպքում դրանց դիմաց վճարումների իրականացումը, սուբսիդիաների և դրամաշնորհների պայմանագրերով` պատասխանատու ստորաբաժանումների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա Կոմիտեի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման գործընթացի կազմակերպումը, համակարգի միջոցով Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա իրականացնում է պետական տուրքի, ինչպես նաև պետական գույքի տնօրինման վարչության կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա պետական գրանցումների, միասնական տեղեկանքների, նոր փոստային հասցեների տրամադրման, իրավունքի դադարեցման համար նախատեսված պարտադիր վճարների փոխանցումները,

9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով պահուստային ֆոնդով հատկացված գումարների հաշվառումը և ծախսերի իրականացումը,

10) հաշվարկային (բանկային) հաշվի վարումը և շրջանառության ստուգումը,

11) հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների տվյալների արժանահավաստությունն ապահովելու նպատակով Կոմիտեի բնականոն գործունեության ապահովման նպատակով կազմակերպում և իրականացնում է Կոմիտեի աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքները և Կոմիտեի գլխավոր քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ,

12) էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի հիման վրա իրականացնում է ապրանքների մուտքագրումը «ՀԾ-հաշվապահ» համակարգ և ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա իրականացնում է պահեստից ապրանքների դուրսգրումը,

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է Կոմիտեի աշխատակիցների ներքին գործուղումների փաստաթղթերը, իրականացնում համապատասխան հաշվարկները և գործուղման ծախսերի վճարումները,

14) Կոմիտեի տնօրինությանը հանձնված գույքը «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի հիմնական միջոցներ ենթահամակարգի միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի հանձնման-ընդունման ակտերի հիման վրա հաշվառում է Կոմիտեի հաշվեկշռում և իրականացնում է մաշվածության հաշվարկը,

15) կազմում է Կոմիտեի տնօրինությանը հանձնված գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթները,

16) կազմում և գանձապետական LSFinance online համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսական հաշվետվությունները,

17) իրականացնում է Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների հաշվառումը էլեկտրոնային շտեմարան ծրագրում, ինչպես նաև համապատասխան հաշվարկներն ու փոխանցումները,

18) իրականացնում է էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրումը, ինչպես նաև հարկային հաշիվների ստացում e-invoicing հարկային ծրագրի միջոցով,

19) մասնակցում է Կոմիտեի կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի մշակմանը և դրանց քննարկմանը, իրականացնում է ֆինանսաբյուջետային գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի պատրաստումը, տրամադրում է կարծիք ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ,

20) մասնավորեցվող կամ օտարվող օբյեկտների գնորդներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրում է վճարման հանձնարարագրերը, հսկողություն է իրականացնում գնորդների կողմից` վճարման հանձնարարագրերով սահմանված ժամկետներում և չափերով օբյեկտների վաճառքի գների վճարումների կատարման վրա,

21) իրականացնում է վճարների հաշվառումը, կազմում է հաշվետվություններ մասնավորեցման և օտարման սուբյեկտների կողմից կատարված վճարումների վերաբերյալ,

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության համայնքներին մասնավորեցումից և օտարումից տրամադրվող գումարների բաշխումը,

23) տարաժամկետ վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական տարաժամկետ վճարների ժամկետների մասին,

24) իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի պայմանագրերի հաշվառումը, հսկողություն է իրականացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման գործընթացի նկատմամբ, ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ,

25) մասնավորեցման և օտարման հերթական տարաժամկետ վճարումը սահմանված ժամկետում չկատարած, ինչպես նաև երկու և ավելի ամիս վարձակալական վճարներ չկատարած սուբյեկտների համար նախապատրաստում է դատարան հայց ներկայացնելու համար պահանջվող հաշվարկները և զեկուցագրով տրամադրում է Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնին,

26) վարում է գանձապետական բաժանմունքում գործող Կոմիտեի աճուրդի, մրցույթի, ուղղակի վաճառքի և վարձակալության աճուրդի դեպոզիտ (ժամանակավոր) հաշիվները, իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար կնքված բոլոր պայմանագրերին համապատասխան կապի օպերատորների կողմից դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին փոխանցված վարձավճարների բաշխումը և այդ վարձավճարների բաշխման վերաբերյալ հաշվետվությունների տրամադրումը,

27) ապահովում է ինչպես էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից համապատասխան վճարումները կատարված լինելու, այնպես էլ հաղթած մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում՝ պետական գույքի (այդ թվում բաժնետոմսերի, շարժական գույքի) վաճառքի (մասնավորեցման) և վարձակալության գործի ամբողջ փաթեթը համապատասխան ստորաբաժանումներին փոխանցելու և տեղեկատվության տրամադրման գործընթացը,

28) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումից, օտարումից, օգտագործման տրամադրումից և ծառայությունների մատուցումից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի կանխատեսումները, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ կատարված կանխատեսումների իրականացման վերաբերյալ,

29) ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման ոլորտում կատարվող ծախսերի օպտիմալացման և խնայողության վերաբերյալ,

30) իրականացնում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը,

31) իրականացնում է գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմումը, գնումների պլանում լրացումների և փոփոխությունների կատարումը,

32) իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերի պատրաստումը,

33) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները,

34) իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատումը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

35) իրականացնում է մրցույթները էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային եղանակներով (www.armeps.am/ppcm, Auction համակարգերի միջոցով), անհրաժեշտության դեպքում իրականացնում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնման գործընթացների աշխատանքները,

36) իրականացնում է արձանագրությունների, պայմանագրերի, գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմումը,

37) իրականացնում է կնքված պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների մուտքագրումը www.armeps.am/ppcm համակարգ,

38) իրականացնում է Կոմիտեի և Կոմիտեին ենթակա պատվիրատուների գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան հաշվետվությունների ներկայացումը լիազոր մարմին,

39) իրականացնում է գնումների գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի պատրաստումը,

40) իրականացնում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ) կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www.gnumner.am կայքում,

41) տրամադրում է կարծիք գնումների ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ,

42) իրականացնում է Կոմիտեի գործունեության տեխնիկական սպասարկման ապահովումը,

43) աջակցում է Կոմիտեի կարիքների համար գնումների իրականացման գործընթացին և կազմակերպում է անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերման աշխատանքները,

44) ապահովում է Կոմիտեի կողմից զբաղեցված ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող վարչական տարածքի և Կոմիտեի կողմից օգտագործվող գույքի պահպանումը, համակարգչային տեխնիկայի, շենքում առկա սարքավորումների սպասարկումը,

45) իրականացնում է մատակարարների կողմից մատուցված ծառայությունների վերահսկողությունը (հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունումը), ինչպես նաև կազմում է կատարված աշխատանքների մասին համապատասխան եզրակացությունները,

46) իրականացնում է Կոմիտեի կողմից զբաղեցվող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի ջրամատակարարման, էներգամատակարարման, ջեռուցման, հեռախոսակապի և լուսավորության անխափան մատակարարման ապահովման նկատմամբ վերահսկողություն,

47) իրականացնում է պատճենահանման աշխատանքները, ապահովում սարքերով և տոներով,

48) մասնակցում է այլ պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքներին,

49) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

50) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

51) ապահովում է հարկադիր աճուրդի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման հիմքով Կոմիտեին վերապահված լիազորությունների կազմակերպման գործընթացը,

52) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:  4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

 4.3. Վարչությունը՝

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, նախապատրաստում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների և իրավական այլ ակտերի նախագծերը,

3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

4.4. Վարչության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Վարչության պետի և Վարչության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:

4.5. Վարչության պետը՝

1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,

2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,

3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,

4) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ,

5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, կարծիքների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը,

6) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,

7) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը,

8) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,

9) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,

10) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,

11) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,

12) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,

13) պատասխանատու է Վարչությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Վարչությունում աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

14) իրականացնում է Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականները,

15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ:

4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:

 

5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.1. Վարչության կազմում գործում են՝

1) Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժինը,

2) Գնումների բաժինը,

3) Տնտեսական բաժինը:

5.2. Վարչության.

1) Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-29-րդ և 49-52-րդ ենթակետերում նշված գործառույթները,

2) Գնումների բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 30-42-րդ և 49-52-րդ ենթակետերում նշված գործառույթները,

3) Տնտեսական բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 43-52-րդ ենթակետերում նշված գործառույթները:

5.3. Բաժինը`

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

5.5. Բաժնի պետը՝

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),

6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,

7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,

8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,

9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում և գնահատում է կատարված աշխատանքները,

10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,

11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:

5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս։

5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր (ավագ) մասնագետներից (հաշվապահներից) մեկը:

5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։