Արման Գալստյան

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980 թ. ապրիլի 17, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծակքար

Կրթություն

  • 2017-2019 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Գործարար կառավարում, մագիստրատուրա
  • 1997-2001 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, բակալավր

Աշխատանքային գործունեություն

  • 20.12.2024 թվականից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ,
  • 04․05․2022-04․11․2024 թթ. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական,
  • 2021-2022 թթ. «Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն,
  • 2019-2021թթ. «Սոֆտկոնստրուկտ» ՍՊԸ-ի տվյալների վերլուծաբան,
  • 2018-2019 թթ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ,
  • 2016-2018թթ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ/վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,
  • 2014-2016 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման բաժնի գլխավոր մասնագետ/բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,
  • 2010-2014 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ,
  • 2007-2010 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետական տեղեկատվական միասնական համակարգերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ,
  • 2006-2007 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ հեռահաղորդակցության գործակալության հեռահաղորդակցության բաժնի պետ,
  • 2004-2006 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի տեսչական և լիցենզավորման բաժնի առաջին կարգի մասնագետ:

Այլ տվյալներ

  • Պահեստազորի լեյտենանտ
  • ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: